ԱՄՆ-ում երկու տղամարդ է ձերբակալվել՝ մոտ 140 մլն տարեկան բնական ժայռաբեկորը վնասելու համար, հայտնում է KLTV հեռուստաալիքը։ Նրանք պնդել են, որ տեղակ չէին այն մասին, որ դա անօրինական է և պարզապես դուրս էին եկել զվարճանալու:
Միջադեպը տեղի է ունեցել Լաս Վեգասի ազգային պարկում՝ Միդ լճի մոտ։ Ձերբակալվածները՝ Պայդեն Դեյվիդ Գայ Քոսփերը և Ուայաթ Քլիֆորդ Ֆեյնը, հնագույն քարը ցած են հրել այլ զբոսաշրջիկների ներկայությամբ, որոնք նկարահանել են տեղի ունեցածը։
Ֆեյնը և Քոսպերը մեղադրվում են պետական գույքը վնասելու և յուրացնելու մեջ: ԱՄՆ արդարադատության նախարարությունը վնասի չափը գնահատում է 1000 դոլար։
Ձերբակալվածները չեն ընդունում իրենց մեղքը՝ պնդելով, որ չեն իմացել, որ այդ վայրը գտնվում է դաշնային պաշտպանության ներքո։ Ամբաստանյալների փաստաբանը հայտարարել է, որ «մուտքի մոտ քարեր հրելն արգելող ցուցանակներ չկան»։
Եթե դատարանը տղամարդկանց մեղավոր ճանաչի, նրանցից յուրաքանչյուրին սպառնում է տասը տարվա ազատազրկում։