Հայաստանի առանձին շրջաններում օգոստոսի 30-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևելյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ:
Գերատեսչությունը զգուշացնում է, որ Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Երևանի առանձին հատվածներում օգոստոսի 30-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 33-35 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 24-26 աստիճան։ Գիշերը կդիտվի 18-20 աստիճան տաքություն:
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 24-29 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 24-27 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 30-32 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 22-25 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 23-26 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 26-30 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 24-27 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 30-34 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 34-36 աստիճան։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 34-36 աստիճան Ցելսիուս։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 24-26 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 34-36 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 28-31 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 24-26 աստիճան տաքություն։
Արցախում օգոստոսի 30-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 26 աստիճան Ցելսիուս, գիշերը կնվազի մինչև 18 աստիճան տաքություն: Քամին արևելյան է՝ մինչև 4 մ/վրկ արագությամբ: