Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով վարակման դեպքերն օգոստոսի 30-ի դրությամբ գերազանցել են 90-ը, հայտնել են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։
Կենտրոնի տվյալներով՝ տենդով վարակվածների թիվը Հայաստանում հասել է 92-ի։
Օգոստոսի 23-ի դրությամբ Հայաստանում հայտնաբերվել էր տենդի 75 դեպք։
Օգոստոսի 19-ին ԱՆ-ն հայտնել էր, որ Հայաստանում գրանցվել էր Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելու դեպք, որը փոխանցվել էր մոծակի խայթոցի միջոցով։ Օգոստոսի 21-ի դրությամբ՝ ՀՀ-ում հիվանդության հաստատված դեպքերի թիվը հասել էր 58-ի, որոնցից 4-ի վիճակը ծանր էր։ Օգոստոսի 23-ին կենտրոնը ներկայացրել էր ուղեցույց, թե ինչպե՞ս խուսափել Արևմտյան Նեղոսի տենդից։