Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովի վարպետության դասընթացները չեն կայանա բուհի ռեկտորի հետ արդյունավետ երկխոսության բացակայության պատճառով, հայտնում է կինոռեժիսորի Telegram-ի պաշտոնական ալիքը։
«Ներկա պայմաններում դասընթացների վարպետը զրկված է վերապատրաստման ծրագիրը մասնագիտական արժանի արդյունք երաշխավորող բովանդակությամբ համալրելու հնարավորությունից։ Ալեքսանդր Նիկոլաևիչը խորապես ցավում է այդ կապակցությամբ, բայց նաև հուսով է, որ վաղ թե ուշ սեմինարը կկայանա»,- ասվում է հաղորդագրության մեջ:
ԵԹԿՊԻ-ի մագիստրատուրայում Սոկուրովի «արվեստանոց» ծրագրի ընդունելությունը մեկնարկել էր հուլիսի 21-ին, դասերը պետք է սկսվեին սեպտեմբերի 2-ից։