Ռուսական երկու ինքնաթիռ Հայաստան կբերեն կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ բժշկական պարագաներ: Լուրը հայտնում է Sputnik Արմենիայի աղբյուրը։
Միևնույն ժամանակ, Sputnik Արմենիային Առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ Հայաստանը Ռուսաստանից որպես օգնություն արդեն իսկ 3 հազար թեստ է ստացել։
Ավելի վաղ Ռուսաստանը մարդասիրական օգնություն էր ուղարկել Իտալիա և Սերբիա։