Ծանրորդ Գրետա Վարդանյանը Փարիզի պարալիմպիկ խաղերում երեք անձնական ռեկորդ է սահմանել , հայտնում է Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն:
Վարդանյանն Օլիմպիադայի ծանրամարտի մրցաշարում առաջին և երկրորդ մոտեցումներով բարձրացրել է 104 կգ և 108 կգ կշռող ծանրաձողը:
«Երրորդ մոտեցմամբ Գրետան բարձրացրել է 114 կգ քաշով ծանրաձողը և զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Առաջին տեղն զբաղեցրել է Նիգերիայի ներկայացուցիչ Օնինեչի Մարկը:
Պարալիմպիկ խաղերն անցկացվում են օգոստոսի 28-ից սեպտեմբերի 8-ը: Դրա շրջանակներում 4400 մարզիկ հանդես է գալիս 20 մարզաձևում։