Սեպտեմբերի 9-15-ը Երևանում կանցկացվի Երևանի Yerevan Music Week փառատոնը, որը կներկայացնի համերգներ, պանելային քննարկումներ, մոտիվացիոն ելույթներ, վարպետաց դասեր և սեմինարներ, որը հնարավորություն կստեղծի նեթվորկինգի և նոր գործնական կապեր հաստատելու համար։
Մայրաքաղաքում ելույթ կունենան Հայաստանի և Եվրոպայի տարբեր ժանրերի ներկայացուցիչներ, իսկ փորձառու բանախոսները քննարկումներ ու սեմինարներ կանցկացնեն կառավարման, երաժշտական մարքեթինգի, հեղինակային իրավունքների, միջազգային շարժունակության և այլ թեմաներով։
Մասնակիցների թվում են Միքայել Ոսկանյանը, Tiezerk Band-ը և Semad-ը՝ Հայաստանից, Malotira-ն՝ Պորտուգալիայից, Sandmoon-ը՝ Լիբանանից, Tamada-ն՝ Վրաստանից, Dailo-ն՝ Ֆրանսիայից, Deniz mahir kartal-ը՝ Գերմանիայից և այլ խմբեր։ Փառատոնին որպես փորձագետ հանդես կգան Սայմոն Գլինն ու Դոմինիկա Ուրակովան Մեծ Բրիտանիայից, Ֆոլկեր Մեյը՝ Գերմանիայից, Ստեֆան Ղազարյանը՝ Սերբիայից, ինչպես նաև երաժշտական ոլորտի այլ ներկայացուցիչներ։
Եղանակը Հայաստանում և Արցախում նոյեմբերի 22-ին
Հայաստանի մարզերում նոյեմբերի 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5...