Արտաշատի խճուղում ավտոմեքենայի վթարի հետևանքով 22-ամյա վարորդը տեղում մահացել է, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 12-ին՝ ժամը 10:17-ին։ Վթարի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արտաշատի խճուղու թիվ 37/2 հասցեի մոտակայքում Mazda մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Գ., ծնված 2002 թ․) բախվել է ճանապարհի բաժանարար արգելապատնեշին և շրջվել։
Ըստ աղբյուրի՝ փրկարարներն ավտոմեքենայի մոտակայքում հայտնաբերել են Ս. Գ.-ի դին, սահմանազատել տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղղել այն։