Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում սեպտեմբերի 16-ին սպասվում է անձրև և ամպրոպ, մառախուղ, հայտնում է Հայաստանի հիդրոօդևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում երեկոյան ժամերին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայրաքաղաքում ցերեկն սպասվում է մինչև 26-28, երեկոյան՝ 15-17 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 19-24 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 18-21 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում՝ 23-25 աստիճան։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 18-22 աստիճան տաքություն։ Լոռու մարզում ցերեկն սպասվում է 16-19 աստիճան տաքություն։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 19-23 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 18-22 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 23-37 աստիճան տաքություն։
Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 27-29 աստիճան։ Արմավիրում ցերեկային ժամերին կանխատեսվում է 26-28 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 20-23 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում՝ 27-29 աստիճան։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 24-27, նախալեռնային շրջաններում՝ 20-22 աստիճան։
Արցախում, Yandex-ի տվյալներով, սպասվում է 20-21 աստիճան տաքություն։