Լոռու մարզում՝ Տաշիր-Սարատովկա ավտոճանապարհին, ավտոմեքենաների բախման հետևանքով կա երկու զոհ և մեկ տուժած, տեղեկացնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ ժամը 09:18-ին։ Պարզվել է, որ բախվել են Opel, VAZ (վարորդ՝ Ս. Խ.) մակնիշի ավտոմեքենաները և DAF մակնիշի բեռնատարը. ավտոմեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել խոշոր եղջերավոր կենդանու. վերջինս անկել է:
Ըստ աղբյուրի՝ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ VAZ մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս. Գ.-ն տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր:
Փրկարարները VAZ մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Գ. Խ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ մահացել են:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածները հայր ու որդի են, վիրավորն էլ վարորդի կինն է:
Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով ավելի քան 10 մարդ է զոհվել․ ԶԼՄ
Իրանի Լորեստան նահանգում ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է առնվազն տասը մարդ, հայտնում է Mehr գործակալությունը՝ հղում անելով Իրանի Լորեստան նահանգի...