Հայազգի հանրահայտ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը համաշխարհային հանրությանը կոչ է արել ազդել Բաքվի վրա և խոսել է միջազգային հանրության աջակցության կարևորության մասին։
«Մեկ տարի առաջ՝ այս օրը, Լեռնային Ղարաբաղում կամ այն վայրում, որը մենք՝ հայերս, անվանում ենք Արցախ, տեղի ունեցավ էթնիկ զտում։ Մոտ 120,000 հայեր էթնիկական զտման ենթարկվեցին նավթային բռնապետության կողմից: Մինչ այդ՝ ինը ամիս շրջափակման միջոցով միտումնավոր սովի մատնեցին մարդկանց, որին հետևեց հարձակումը»,- պատմել է Թանկյանը՝ վերհիշելով արցախյան իրադարձությունները։
Թանկյանը նշել է, որ Ադրբեջանը «դա արել է ռուս խաղաղապահների օգնությամբ, որոնք թույլ տվեցին, որ այս ողբերգությունը տեղի ունենա»։
«Սա ժամանակակից ցեղասպանություն է, որն այդպես է անվանել ՄՔԴ նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն: Եվ կան Արդարադատության միջազգային դատարանի բազմաթիվ բանաձևեր, որոնք կոչ են անում ապահովել հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ»,- նշել է երաժիշտը:
Նրա խոսքով՝ դա չի կարող տեղի ունենալ մոտ ապագայում, քանի որ Ադրբեջանին վստահել չի կարելի։ Ըստ Թանկյանի՝ այդ երկիրը դավանում է հայերի դեմ ռասիզմի արմատական ձև, իսկ նրանց քաղաքականությունը հայատյացություն է:
«Հայերի վերադարձը հնարավոր կլինի ապահովել միջազգային խաղաղապահ ուժերի օգնությամբ: Պետք է քաղաքական կամք լինի՝ սկսած Եվրամիությունից մինչև Միացյալ Թագավորություն և այլ երկրներ։ Տեղի ունեցածը գաղութատիրություն է, ամենավատ տեսակը, ներառյալ էթնիկ զտումները և ցեղասպանությունը: Սա միայն մեկ տարի առաջ է տեղի ունեցել։ Այս մարդիկ պետք է կարողանան հանգիստ ու հարմարավետ վերադառնալ տուն, վերականգնել իրենց հողերը, իրենց տները: Եվ մենք պետք է կանգնենք նրանց կողքին»,- ասել է Թանկյանը։
2023թ․ սեպտեմբերի 21-ին Թանկյանը ՄԱԿ ԱԽ անդամներին խնդրել էր վերականգնել արդարությունն Արցախում ու խաղաղապահներ տեղակայել։
Եղանակը Հայաստանում և Արցախում նոյեմբերի 23-ին
Հայաստանի մարզերում նոյեմբերի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5...