Հայաստանն ու Միացյալ Նահանգները, կապված լինելով մեր ժողովուրդների միջև խորը կապերով, միասին աշխատում են ստեղծելու ավելի լավ ապագա, այդ թվում՝ բարձրացնելով մեր հարաբերությունները դեպի ռազմավարական գործընկերություն, ասված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ ՀՀ անկախության 33-րդ տարեդարձի ուղերձում։
«Սա կխթանի մեր համագործակցությունն ամբողջ ծավալով՝ սկսած անվտանգության և պաշտպանության մեր գործընկերության ամրապնդումից մինչև մաքուր էներգիայի և առևտրի դիվերսիֆիկացման մեր նախաձեռնությունների արագացում: Այս ռազմավարական գործընկերությունը նաև կօժանդակի ժողովրդավարական ուղուն միտված Հայաստանի շարունակական ջանքերին՝ քաղաքացիական գործողությունների, լավ կառավարման, օրենքի գերակայության և հակակոռուպցիոն միջոցառումների միջոցով։ Սրանք արժեքներ են, որոնք կիսում են թե՛ ամերիկացիները և թե՛ հայերը»,- նշել է Բայդենը:
Ուղերձում նշվում է, որ Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը և սեփական ապագան որոշելու իրավունքին։
«Մենք աջակցում ենք ողջ տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու Ձեր շարունակական հանձնառությանը: Անհամբեր սպասում ենք Ձեզ հետ աշխատելուն և շարունակելու ձևավորել ապագա, որտեղ յուրաքանչյուրը կարող է ապրել արժանապատվությամբ, անվտանգ»,- ասված է ուղերձում:
Սեպտեմբերի 21-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն իր ուղերձում նշել էր, որ Միացյալ Նահանգները և Հայաստանը համագործակցելով՝ կկարողանան Հարավային Կովկասը վերածել ավելի կայուն և անվտանգ տարածաշրջանի։ Անկախության օրվա առթիվ Հայաստանին շնորհավորել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Իրաքի վարչապետ Մուհամմեդ Շիա ալ-Սուդանին, Հայաստանում Ֆրանսիայի և Չեխիայի դեսպանները։
Լարսը փակ է, Հայաստանում կան դժվարանցանելի և փակ ճանապարհներ
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, տեղեկացնում են ՆԳՆ փրկարար...