Իսրայելն ու լիբանանյան Հեզբոլլահը սեպտեմբերի 22-ին ծանր հարվածներ են հասցրել միմյանց, հայտնում է Reuters գործակալությունը։
Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով սեպտեմբերի 21-ին իսրայելական ուժերը 290 թիրախ են խոցել, ներառյալ խմբավորման հազարավոր հրթիռային համակարգեր։
Իսրայելական բանակի տվյալներով անցած գիշերվա և սեպտեմբերի 22-ի ընթացքում Լիբանանի կողմից դեպի Իսրայել արձակվել է 150 հրթիռ և անօդաչու սարք։
Ինչպես հայտնում է Լիբանանի առողջապահության նախարարությունը սեպտեմբերի 20-ին Իսրայելի կողմից Բեյրութին հասցված օդային հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 45-ի։
Անցյալ շաբաթվա ընթացքում Իսրայելական հարվածների և էլեկտրոնային սարքերի պայթյունների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը կազմում է առնվազն 84 մարդ։ 2023թ-ի հոկտեմբերից Լիբանանում զոհերի թիվն անցել է 750-ից։