Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայի գազալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 13-ի, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Վերջին տվյալներով՝ զոհվածների թվում կա երկու երեխա, ևս 11 մարդ վիրավորվել է։ Ըստ աղբյուրի՝ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Սեպտեմբերի 27-ին պայթյուն էր տեղի ունեցել Մախաչկալայի գազալցակայաններից մեկում։ Պայթյունի հետևանքով հրդեհ էր բռնկվել մոտ 500 քմ տարածքում։ Վնասվել էր նաև երկու ավտոմեքենա և մեկ բեռնատար։
Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցման հոդվածով հարուցվել էր քրեական գործ։