Հայաստանի ներկայացուցիչ Զորիկ Հովհաննիսյանը դարձել է Աստանայում (Ղազախստան) ընթացող մինչև 15 տարեկանների գրափլինգի աշխարհի առաջնության հաղթող, հայտնել է Հայաստանի գրափլինգի ֆեդերացիան։
29-32 կգ քաշային կարգում նա հաղթանակ է տարել ադրբեջանցի մարզիկի նկատմամբ, ասված է հաղորդագրության մեջ։
35 կգ քաշային կարգում արծաթե մեդալ է նվաճել մեկ այլ հայ գրափլեր Մարատ Կարապետյանը, հավելել է ֆեդերացիան։
Առաջնությունը տեղի է ունենում հոկտեմբերի 7-12-ը։
2023 թվականի օգոստոսին Սպարտակ Միքայելյանը դարձել էր Հայաստանի առաջին ներկայացուցիչը, ով հաղթել էր մարզաձևի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում։