ՏԿԵՆ-ը հաստատել է փոխնախարար Հակոբ Վարդանյանի հրաժարականի մասին տեղեկությունը, սակայն չի նշել պատճառները։
Նրա հրաժարականի մասին հոկտեմբերի 10-ին հայտնել էր Armenia Today-ի աղբյուրը։
«Հարկ եմ համարում գրել, որ, այո՛, ՏԿԵ նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից»,- գրել է ՏԿԵՆ մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը:
Ավելի վաղ հրաժարականի դիմում էր ներկայացրել նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։
News.am-ի տեղեկություններով՝ երկու հրաժարականի որոշումները պայմանավորված են էլեկտրաէներգիայի մատակարարման ոլորտում առկա խնդիրների հարցով վերջերս ԱԺ-ում տեղի ունեցած լսումներով, ինչպես նաև էլեկտրաէներգետիկ ոլորտի պատասխանատուների նկատմամբ իշխանությունների դժգոհությամբ և անվստահությամբ: