Անկարայում գործող Թուրքիայի օդատիեզերական արդյունաբերության (TUSAŞ) կենտրոնակայանում ահաբեկչություն է տեղի ունեցել, կան զոհեր և վիրավորներ, հայտնել է СNN-ը:
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ TUSAŞ շենքի մոտ պայթյուն է որոտացել, լսվել են նաև կրակոցների ձայներ։
Ահաբեկչության թիրախ դարձած ընկերությունն արտադրում է նաև մարտական անօդաչու թռչող սարքեր և կործանիչներ։