Բուդվայում ընթացող բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում հոկտեմբերի 24-ին հայ բռմցքամարտիկները հաղթել են մրցակիցներին, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
54 կգ քաշային Արթուր Ավետիքյանը պարտության է մատնել Իսրայելի ներկայացուցչին, հաղթանակ է գրանցել նաև Արշակ Բաբլումյանը։
Ժամանակից շուտ հաղթանակ է տոնել պատանիների աշխարհի չեմպիոն Ալբերտ Հարությունյանը։
Հոկտեմբերի 23-ին առաջնությունում Հայաստանի մարզիկներ Էրիկ Առստամյանը, Անդրանիկ Մարտիրոսյանը, Ռաֆայել Ներսիսյանը և Արթուր Ավետիքյանը հաղթանակներ էին գրանցել։
Մրցաշարը մեկնարկել է հոկտեմբերի 20-ին և կանցկացվի մինչև նոյեմբերի 6-ը։