Դատարանն արդարացրել է Արցախի Հանրապետության Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանին, հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։
Նա տեղեկացրել է, որ Գյուրջյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։
Հունիսի 25-ին Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ Գյուրջյանը մեղադրվում է փաստաթղթեր կեղծելու, խարդախությամբ խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար։
Մայիսի 25-ին դատարանը 2 ամիս ժամկետով կալանավորել էր Գյուրջյանին։ Հունիսի 27-ին դատարանը Գյուրջյանի կալանքը փոխարինել էր տնային կալանքով։
Հուլիսի 25-ին Մարտակերտի քաղաքապետին ազատել էին տնային կալանքից։