Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Լևիկ Միքայելյանը հաղթել է թուրք ըմբիշ Էմրե Կուրալին, հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
61 կգ քաշային Միքայելյանը Թուրքիայի ներկայացուցչին հաղթել է 7:1 հաշվով, և մրցապայքարը կշարունակի 1/4 եզրափակչում։
Հոկտեմբերի 25-ին առաջնությունում Լյովա Գևորգյանի և թուրք ըմբիշի մենամարտի ժամանակ ծեծկռտուք էր սկսվել, որից հետո մարզիկներին որակազրկել էին։
Մրցաշարը մեկնարկել է հոկտեմբերի 21-ի և կանցկացվի մինչև հոկտեմբերի 27-ը։