Վրաստանի խորհրդարանական ընտրություններում առաջատար է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, հայտնում է «Սպուտնիկ Գրուզիան»՝ հղում անելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովին։
Ընտրություններին մասնակցությունը, ըստ ԿԸՀ տվյալների, կազմել է 58,94 %։ «Վրացական երազանք»-ը քվեաթերթիկների 69,94 %-ը մշակելուց հետո հավաքել է ձայների 52,98 %-ը։
Ըստ նախնական տվյալների՝ մանդատ կստանա նաև 4 ընդդիմադիր կուսակցություն՝ «Փոփոխության կոալիցիա»-ն՝ 11,2%, «Միասնություն ազգային շարժում»-ը՝ 9,8 %, «Ուժեղ Վրաստան»-ը՝ 9%, «Գախարիան Վրաստանի համար»՝ 8,2%։ Ընդհանուր առմամբ՝ նրանք ստացել են ձայների 38,26%-ը։
«Վրացական երազանք»-ը հայտարարել է, որ կստանա խորհրդարանի 150 մանդատից ավելի քան 90-ը։ Ընտրություններին, ընդհանուր առմամբ, մասնակցել է 18 քաղաքական ուժ։ Ընտրություններն անցել են համամասնական ընտրակարգով։
Այսօր Վրաստանում անցկացվել են խորհրդարանական ընտրություններ, ինչպես նաև Աջարիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի և Սամտրեդիայի և Չոխատաուրի շրջանների սակրեբուլոյի (շրջանային ժողովի) միջանկյալ ընտրություններ։
Օգոստոսի 19-ին Կոբախիձեն հայտարարել էր, որ խորհրդարանական ընտրությունները կդառնան խաղաղության և պատերազմի միջև հանրաքվե։