Բահրեյնում ընթացող դպրոցականների մարզական խաղերում հայ պատանի բռնցքամարտիկները 4 մեդալ են նվաճել, հայտնել են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
46 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը, 60 կգ քաշային Տիգրան Մակիչյանը, 63 կգ քաշայաին Սամվել Ասլանյանը և 67 կգ քաշային Հայկ Թադևոսյանը հաղթել են մրցակիցներին և դուրս են եկել կիսաեզրափակիչ։
Հայ մարզիկներն ապահովել են առնվազն բրոնզե մեդալ, հավելել են ֆեդերացիայից։
Խաղերը մեկնարկել են հոկտեմբերի 23-ին և կանցկացվեն մինչև հոկտեմբերի 30-ը։