Երևանում 72-ամյա կնոջ սպանության կասկածանքով ձերբակալվել է վերջինիս որդին, հայտնում է Քննչական կոմիտեն։
Ըստ ՔԿ-ի՝ հոկտեմբերի 27-ին՝ ժամը 23:00-ին, Երևան քաղաքի Ն. Շենգավիթ փողոցի տներից մեկի բնակչից ահազանգ է ստացվել այն մասին, որ իր 72-ամյա կնոջն իրենց որդին սպանել է։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով (մերձավոր ազգականի կողմից սպանություն, առավելագույն պատիժը՝ ցմահ ազատազրկում)։
Նշվում է, որ կնոջ դին հայտնաբերվել է տան հյուրասենյակում՝ դեմքի դիմային հատվածը «ջնջխված վիճակում», ինչպես նաև՝ ներհրված հատվածի առկայությամբ մետաղական ձող՝ արնանման հետքերով:
«Սպանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով ձերբակալվել է տուժողի 39-ամյա որդին, ով, ըստ ստացված տվյալների, 2005 թվականից տառապում է հոգեկան հիվանդությամբ»,- ասվում է ՔԿ-ի հաղոդագրության մեջ։
Գերատեսչությունից հավելել են, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի աջ դաստակին առկա էր փքվածություն և այտուց, աջ ձեռքի բութ մատի վրա՝ կտրած-ծակած հետք, իսկ աջ աչքի շրջանում՝ քերծվածքների ձևով վնասվածքներ։
Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ 72-ամյա կնոջ սպանության մեջ իրավապահները կասկածում են նրա որդուն՝ 39-ամյա Դավիթ Ե.-ին։