Նոյեմբերի 5-ին Հայաստանն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի պատասխան առաջարկները, «Արմենպրես»-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
Այն պայմանագրի նախագծի 11-րդ խմբագրությունն է, մանրամասնել է ԱԳՆ խոսնակը։
Սեպտեմբերի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի նախագծի 13 հոդված և նախաբանն ամբողջությամբ համաձայնեցված են։ Օգոստոսի 31-ին ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպմանը Փաշինյանը տեղեկացրել էր, որ խաղաղության պայմանագրի մասին ՀՀ-ն նոր առաջարկներ է ներկայացրել Բաքվին։ Հուլիսի 20-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի 80-90%-ն արդեն համաձայնեցված է։
Հունիսի 6-ին Ալիևը Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումն առանց Հայաստանի սահմանադրության փոփոխության «անհնար էր» անվանել։