Նոյեմբերի 11-ին Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու և նոր ընտրություններ նշանակելու պահանջով Թբիլիսիում բողոքի ակցիա է տեղի ունեցել, հայտնել է Sputnik Georgia-ն։
Նշվում է, որ ակցիային մասնակցել են Եվրամիության 8 երկրի խորհրդարանների ներկայացուցիչները։
Ըստ աղբյուրի՝ ԵՄ երկրների ներկայացուցիչներն իշխանություններին սպառնացել են չեղարկել առանց վիզայի ռեժիմը և պատժամիջոցներ կիրառել Վրաստանի նկատմամբ։ Նրանք նաև պահանջել են միջազգային հետաքննություն անցկացնել խորհրդարանական ընտրություններում խախտումների վերաբերյալ:
Հոկտեմբերի 26-ին Վրաստանում անցկացվել էին խորհրդարանական ընտրություններ։ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ հաղթել էր «Վրացական երազանքը»։
Վրաստանի նախագահը, «Հանուն փոփոխությունների», «Միասնություն ազգային շարժում» և «Ուժեղ Վրաստան» կոալիցիան չէին ճանաչել ընտրությունների արդյունքները։ Բոլոր չորս կուսակցությունները հրաժարվել էին աշխատել նոր խորհրդարանում և նախագահի հետ բողոքի ցույցի էին դուրս եկել։
Օգոստոսի 19-ին Վրաստանի վարչապես Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ խորհրդարանական ընտրությունները կդառնան խաղաղության և պատերազմի միջև հանրաքվե։