Երևանի Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի ձերբակալված աշխատակիցները 2 ամսով կալանավորվել են, Armenia Today-ին հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Նոյեմբերի 12-ին Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը տեղեկացրել էր, որ Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմից ձերբակալվածներ կան։ Նա նշել էր, որ ձերբակալվածները Կենտրոնի տնօրինության առևտրի և սպասարկման բաժնից են։
Նույն օրն՝ ավելի ուշ, Օհանջանյանն Armenia Today-ին հայտնել էր, որ ձերբակալություններն իրականացվել են Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Նա հավելել էր, որ գործով 4 ձերբակալված կա, որոնցից 3-ը պաշտոնատար անձինք են։