84 տարեկան հասակում կյանքից հեռացել է դերասանուհի, ՌԴ վաստակավոր արտիստ Սվետլանա Սվետլիչնայան, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Դերասանուհու ֆիլմագրությունը ներառում է մի քանի տասնյակ ֆիլմեր, որոնցից ամենահայտնիներն են «Ադամանդե ձեռքը», «Գարնան տասնյոթ ակնթարթները», «Հանդիպման վայրը չի փոխել չի կարելի» և այլն։
Սվետլիչնայան ծնվել է Լենինականում, ներկայիս՝ Գյումրիում 1940թ․ մայիսի 15-ին։ Նրա հայրը զինվորական էր, ուստի ընտանիքը հաճախ էր տեղափոխվում մի վայրից մյուսը։ Կինոյում դեբյուտը կայացել է 1960 թվականին՝ Միխայիլ Կալիկի «Օրորոցային» ֆիլմում։
2015 թվականի ապրիլին ռուսաստանյան «Գրականություն և կինո» XXI կինոփառատոնի ժամանակ Սվետլիչնայան պարգևատրվել է «Կինոմատոգրաֆիայի նվիրյալ» մրցանակով։