Հայաստանը ողջունել է Լիբանանի և Իսրայելի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնությունը, տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ի X-ի էջից։
«Հայաստանը հույս է հայտնում, որ այդ հրադադարն ամբողջ տարածաշրջանում խաղաղության ամրապնդման ճանապարհին առանցքային կլինի մարդասիրական խնդիրների լուծման համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նոյեմբերի 26-ին Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը հաստատել էր Լիբանանում հրադադարի պլանը։ Կարճ ժամանակ անց Բայդենը հայտարարել էր, որ Իսրայելի և Հեզբոլլահի միջև պայմանավորվածությունները ներառում են լիբանանյան ուժերի վերահսկողությունն իրենց տարածքի նկատմամբ 60 օրվա ընթացքում:
Լիբանանում ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի տվյալներով՝ 2024 թվականի նոյեմբերից ի վեր ամեն շաբաթ զոհվում է մոտ 250 մարդ։
Նոյեմբերի 25-ին Reuters-ը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը 36 ժամվա ընթացքում կհայտարարեն «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև հրադադարի մասին։
Սեպտեմբերի 20-ին իսրայելական բանակը հայտարարել էր, որ Լիբանանի հարավում խոցել է «Հեզբոլլահի» ավելի քան 100 արձակման կայան և թիրախ։ Սեպտեմբերի 20-ին Իսրայելն ավիահարված էր հասցրել Բեյրութի արվարձաններին, ինչի հետևանքով զոհվել էր 45 մարդ։ «Հեզբոլլահ»-ը հայտնել էր, որ հարվածի հետևանքով սպանվել էր խմբավորման 16 անդամ, այդ թվում՝ հրամանատարներ Իբրահիմ Աքիլը և Ահմեդ Վահբին: