ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը կադրային նշանակումներ է կատարել զինված ուժերի հրամանատարական կազմում։
Խաչատուրյանի հրամանագրով՝ գնդապետ Լևոն Դավիդյանը նշանակվել է Հատուկ նշանակության ուժերի հրամանատար՝ ազատվելով ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից:
Այլ հրամանագրերով գեներալ-մայոր Ալեքսանդր Ցականյանը նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, գնդապետ Սիմոն Նազարյանը՝ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Գագիկ Պողոսյանը՝ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Ալբերտ Բաղդադյանը՝ ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ:
Մայիսի 24-ին ՀՀ նախագահի հրամանագրով՝ Ցականյանը և Բաղդադյան գեներալ-մայորի կոչումներ էին ստացել։