Հայաստանի առանձին շրջաններում նոյեմբերի 28-ի ցերեկն սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով։
Երևանում նոյեմբերի 28-ի ցերեկը հնարավոր են տեղումներ, բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։ Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 5-7 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 3-5 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է -2-ից 2 աստիճան, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -2-ից 2 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 2-5 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 0-ից -3 աստիճան։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 2-5 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 1-4 աստիճան, հովտային շրջաններում՝ 5-8 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 0-ից -4 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 3-6 աստիճան տաքություն։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդը կտաքանա մինչև 3-6 աստիճան տաքություն, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 5-8 աստիճան տաքություն։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կնվազի՝ ցերեկային ժամերին օդի տաքությունը կհասնի մինչև 5-7 աստիճան Ցելսիուս։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 0-ից -3 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 4-8 աստիճան։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 7-9 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 2-5 աստիճան, լեռնային շրջաններում՝ 0-ից -4 աստիճան։
Արցախում նոյեմբերի 28-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 5 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 1 աստիճան տաքություն: Քամին հարավային է՝ 2-3 մ/վրկ արագությամբ։