Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հաստատել է Իրակլի Կոբախիձեին վարչապետի պաշտոնում, հայտում է «ՌԻԱ Նովոստին»։
Լիագումար նիստում 84 պատգամավոր կողմ է քվեարկել կառավարության կազմին։
Նոյեմբերի 27-ին Վրաստանում խորհրդարան անցած երկրորդ ուժը հայտարարել էր մանդատներից հրաժարվելու մասին։
Հոկտեմբերի 26-ին Վրաստանում անցկացվել էին խորհրդարանական ընտրություններ։ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ հաղթել էր «Վրացական երազանքը»։
Վրաստանի նախագահը, «Հանուն փոփոխությունների», «Միասնություն ազգային շարժում» և «Ուժեղ Վրաստան» կոալիցիան չէին ճանաչել ընտրությունների արդյունքները։ Բոլոր չորս կուսակցությունները հրաժարվել էին աշխատել նոր խորհրդարանում և նախագահի հետ բողոքի ցույցի էին դուրս եկել։
Օգոստոսի 19-ին Վրաստանի վարչապես Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ խորհրդարանական ընտրությունները կդառնան խաղաղության և պատերազմի միջև հանրաքվե։