Նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 1-ը Հայաստանում գրանցվել է կարմրուկի 5 դեպք, հայտնել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Ըստ հաղորդագրության՝ 2024 թվականին հաստատվել է կարմրուկով վարակման 561 դեպք, որն արդեն 16-ով գերազանցում է 2023 թվականի տարեկան վարակների տվյաները (545 դեպք)՝ չնայած տարվա ավարտին դեռ մեկ ամիս կա։ Վարակվածներից 336-ը երեխաներ են, 225-ը՝ մեծահասակներ։
Նշվում է, որ հոսպիտալացված դեպքեր նոյեմբերին չի գրանցվել։
Սեպտեմբերի 19-ին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն Armenia Today-ին հայտնել էր, որ Հայաստանում կարմրուկի հետ կապված բարենպաստ վիճակ է, տեղական բոլոր բռնկումները մարվել են։ Նշենք, որ 2023-ին հաստատվել էր կարմրուկով վարակման 545 դեպք: