ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինա ժամանած Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի միջոցով Կիևին ոչինչ չի փոխանցել, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ըստ աղբյուրի՝ Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ Գերմանիայի կանցլերը մտադիր է հանդիպել Վլադիմիր Զելենսկու հետ։
Պեսկովը հավելել է, որ Կրեմլը վերահսկում է բոլոր շփումներն Ուկրաինայում, թեև այդ այցի հետ հապված ակնկալիքներ չունեն։
«Մենք հետևում ենք Կիևից ստացվող բոլոր նորություններին»,- եզրափակել է Պեսկովը։
Իրանը պատրաստ է Սիրիային օգնություն ցուցաբերել ահաբեկիչների դեմ պայքարում․ Փեզեշքիան
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Սիրիայի իր գործընկեր Բաշար ալ-Ասադի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է ահաբեկչության դեմ պայքարում Դամասկոսին անհրաժեշտ օգնություն...