«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող անձինք տևական ժամանակ է հացադուլ են հայտարարել, նրանցից մեկին ՄԻՊ-ի միջամտությամբ տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց», հայտնել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։
ՄԻՊ-ը հացադուլի մասին տեղեկացել է ահազանգերից։
«ՄԻՊ ներկայացուցիչները պարբերաբար տեղեկություններ ստանալով հացադուլի ընթացքում նրանց առողջական վիճակի, ինչպես նաև հացադուլի պատճառների վերաբերյալ՝ բարձրացված խնդիրները քննարկել են «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչների հետ»,- ասված է հրապարակման մեջ։