Դատարանը հեռակա քննելու է Հայաստանի Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր Ա.Գ. գործը (Արթուր Գևորգյան – խմբ.), հայտնել են Գլխավոր դատախազությունից։ Դատարանը այս որոշումը կայացրել է դեկտեմբերի 2-ին։
Նախկին ՀՀԿ-ական պատգամավորը մեղադրվում է 1,4 մլրդ դրամի փողերի լվացման, ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ մուտքագրելու կամ թաքցնելու մեջ։ Գերատեսչության տվյալներով՝ 2015 թվականին նա 28 միլիոն դրամով հողատարածք է ձեռք բերել Երևանի Դավթաշեն թաղամասում, Գևորգյանը Լոս Անջելեսում ձեռք է բերել ավտոմեքենաներ և բնակարաններ, ինչպես նաև առանձնատուն Գլենդելում՝ 520 հազար դոլարով։
2023 թվականի օգոստոսի 2-ին Գևորգյանը հեռակա կալանավորվել և հետախուզվում է փողերի լվացման մեղադրանքով։ 2023 թվականի օգոստոսի 4-ին դատախազը հաստատել էր նախկին պատգամավորի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և այն փոխանցել իրավասու դատարան՝ հեռակա դատաքննության։