Թուրքիան դրական զարգացումներ է ակնկալում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում, ինչը կհանգեցնի տարածաշրջանի շահերին համապատասխան խաղաղության պայմանագրի կնքմանը։ Այս մասին ասվում է Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի հայտարարության մեջ։
«Թուրքիան ակնկալում և ցանկանում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում դրական զարգացումները հանգեցնեն խաղաղության պայմանագրի կնքմանը, որը կբխի տարածաշրջանի բոլոր կողմերի շահերից»,- ասվում է հաղորդագրությունում։
Այսօր ավելի վաղ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստում ելույթ էր ունեցել և հայտարարել, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները զգալի առաջընթաց են գրանցել՝ չնայած այն հանգամանքին, որ կազմակերպությունը, նրա խոսքով, դարձել է «վնասակար հավակնությունների պատանդ»։
Միրզոյանն իր ելույթում հայտնել էր, որ առաջընթաց է գրանցվել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի և Բաքվի հետ համաձայնագրի նախագծի նախաբանի ու 17 հոդվածներից 15-ի վերաբերյալ։ ՀՀ արտգործնախարարն ընդգծել էր նաև Հայաստանի շահագրգռվածությունը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում և նշել, որ Հայաստանը պատրաստ է փակել թշնամության էջը Հարավային Կովկասում։
Ադրբեջանի պաշտպանության նախարարը Թուրքիային զեկուցել է «Հայաստանի վերազինման բացասական ազդեցության մասին»
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, որ «Հայաստանի վերազինումը բացասական ազդեցություն ունի տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման վրա», հայտնել...