Այսօր՝ դեկտեմբերի 7-ին` տեղական ժամանակով ժամը 22:41-ին, Ջերմուկ քաղաքից 23 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ գրանցվել է 2,4 մագնիտուդով երկրաշարժ, տեղեկացնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ, հավելում են գերատեսչությունից։
«Երկրաշարժն զգացվել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Եղեգնաձոր քաղաքներում, ինչպես նաև Քարագլուխ, Եղեգիս և Հերմոն գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։