Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12:27-ին, Կապան-Գորիս ավտոճանապարհին 24 տոննա տարողությամբ ավտոցիստեռն է այրվել, հայտնել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Ըստ գերատեսչության՝ հայտարարվել է հրդեհի բարդության «թիվ 2 կանչ»։
Դեպքի վայր են մեկած փրկարարների օպերատիվ խումբը պարզել է, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 41-րդ կմ-ին (Հ-45) այրվող ավտոցիստեռնը բեռնված է 20 տոննա հեղուկ գազով:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։44-ին, հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը դեպի գլանատակառ, եզրափակել են ՆԳՆ-ից։