Դեկտեմբերի 11-ին Արցախի փողոցի 47/2 հասցեում կրակոցներ են հնչել, կասկածյալը Հայաստանում հայտնի գործարաններից մեկի սեփականատիրոջ որդին է, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ ՆԳՆ-ն կրակոցների մասին ահազանգն ստացել է ժամը 11:00-ի սահմաններում: Իրավապահները դեպքի վայրում հայտնաբերեն են ատրճանակից կրակած 11 պարկուճ: Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կայքի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են կրակոցներ արձակողի ինքնությունը, նրա հետ բացատրական աշխատանքներ տարել, որից հետո նա ինքնակամ ներկայացել է էրեբունու ոստիկանության բաժին՝ բերելով հանցագործության գործիք ատրճանակը:
Աղբյուրը հայտնում է, որ կասկածյալը Երևանի բնակիչ 46-ամյա Հովհաննես Մ.-ն է, ով վերջերս է ազատվել քրեակատրողական հիմնարկից: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ արդյոք կրակոցների հետևանքով տուժած կամ տուժածներ կա՞ն, թե՞ ոչ։
Մոսկվայի կենտրոնում ավտոբուսի մասնակցությամբ վթարի հետևանքով մարդ է մահացել
Մոսկվայի Վոզդվիժենկա փողոցում ավտոբուսի մասնակցությամբ վթարի հետևանքով մեկ մարդ մահացել է, երեքը՝ վիրավորվել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ճանապարհային ոստիկանությանը։...