Դեկտեմբերի 11-ի առավոտյան Ուկրաինայի Զինված ուժերն ATACMS հրթիռներով հարվածել են Տագանրոգի ռազմական օդանավակայանին, հայտնել է «ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ հաղորդագրությունը։
Ըստ գերատեսչության՝ ATACMS հրթիռների բեկորների անկման հետևանքով կան տուժածներ։
«Տագանրոգի օդանավակայանի վրա հարձակումն իրականացվել է 6 ATACMS հրթիռներով։ Երկու հրթիռ խոցվել է, մյուսների ուղղությունը փոխվել է ռադիոէլեկտրոնային պայքարի զինատեսակների միջոցով»,- ասվում է ՌԴ ՊՆ-ն հաղորդագրությունում։