Սիրիայի անցումային կառավարությունը մտադիր է արագացնել պարեկային խմբերի տեղակայումը երկրի ողջ տարածքում անվտանգությունն ապահովելու համար, հայտնել է ՏԱՍՍ-ը։
«Մենք կարագացնենք պարեկների տեղակայման տեմպերը՝ Սիրիայի ամբողջ տարածքում անվտանգությունն ապահովելու համար»,- Al Jazeera-ին ասել է սիրիական ընդդիմության քաղաքական ղեկավարության աղբյուրը, որը նախորդ շաբաթվա վերջին վերահսկողություն է հաստատել Դամասկոսի և երկրի շատ այլ քաղաքների վրա։
Նրա խոսքով՝ անվտանգության վերահսկողությունն առաջնահերթություն է, և իրենք կակտիվացնեն անվտանգության գործողությունները՝ կառավարական կառույցները պաշտպանելու համար։
Սիրիայում զինված հակամարտությունն սկսել էր 2011 թվականից։ Զինադադարը խախտվել էր 2024-ի նոյեմբերի 27-ին, երբ սիրիական մի շարք խմբավորումների զինյալներ՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական խմբավորման գլխավորությամբ, հարձակում էին սկսել երկրի հյուսիս-արևմուտքում կառավարական ուժերի դեմ: Նրանք գրավել էին Հալեպը, Համան, Դեր Զորը, Դերաան և Հոմսը։
Դեկտեմբերի 8-ին զինյալ ահաբեկիչներն ուղիղ եթերում հայտարարել էին, որ վերահսկողություն են հաստատել Սիրիայի նկատմամբ։ Նույն օրը ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը լքել է Սիրիան։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի ուշ հայտարարել էր, որ Սիրիայի նախագահը թողել է պաշտոնը և լքել երկիրը։ ՏԱՍՍ-ն ավելի ուշ գրել էր, որ Ասադն ու նրա ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա, ՌԴ-ն նրանց ապաստան է տրամադրել։