Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը դարձել է պատմության մեջ առաջին մարդը, ում կարողությունը գերազանցել է 400 միլիարդ դոլարը, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Bloomberg-ին։
Աղբյուրի տեղեկություններով՝ Մասկի հարստության վերջին առաջընթացը նրա SpaceX մասնավոր տիեզերական ընկերության բաժնետոմսերի ինսայդերական վաճառքն էր, որից հետո նրա կարողությունն անմիջապես ավելացել է 50 միլիարդ դոլարով։ Այժմ նրա կարողությունը հասնում է 439,2 միլիարդ դոլարի: