ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել ԱՄՆ-ի և Իրանի միջև լայնամասշտաբ զինված հակամարտության հավանականությունը։ Նա այս մասին ասել է Time ամսագրին։ Ըստ նախագահի՝ նման զարգացում չի կարելի բացառել։
«Ամեն ինչ կարող է պատահել: Ամեն ինչ: Շատ անորոշ իրավիճակ է»,- ասել է նա լրատվականին:
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն Armenia Today-ին ասել էր, որ ԱՄՆ-ի հետ Հայաստանի, Իրանի, Թուրքիայի հարաբերությունները պարզ կլինեն գալիք տարվա փետրվարին։ ԱՄՆ արտաքին քաղաքականության հստակություն կլինի ԱՄՆ պետքարտուղարի, Պաշտպանության նախարարության, Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենի, Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոններում նշանակումներից հետո։