Երևանում՝ Կոմիտասի պողոտա թիվ 2 հասցեում, կտրող-ծակող գործիքով վնասվածք է հասցվել 18-ամյա երիտասարդի, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 16-ին։ ՀՀ ՆԳՆ-ն միջադեպի մասին տեղեկությունն ստացել է նույն օրը՝ ժամը 16։05-ի սահմաններում։
Կայքը հայտնում է, որ հարազատները տղային տեղափոխել են «Սլավմեդ» բժշկական կենտրոն, որտեղ «կրծքավանդակի թիկնային մասում կտրած-ծակած վերքեր» են ախտորոշել։
Իրավապահները պարզեն են, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ 18-ամյա Աշոտ Գ․-ն է: Ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած անձի տվյալները պարզելու և նախաքննության ներկայացնելու ուղղությամբ։
Նշվում է, որ դեպքի փաստով քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։
Չինաստանում տղամարդն ինֆարկտ է ստացել՝ որդուն տնային աշխատանքում օգնելու ժամանակ
Չինաստանի արևելյան Չժեցզյան նահանգում տղամարդն ինֆարկտ է ստացել՝ որդուն տնային աշխատանքի կատարմանն օգնելու ընթացքում, հայտնում է Правила жизни-ն՝ հղում անելով...