Երևանի դիտարկումների պատմության մեջ ամենացուրտ դեկտեմբերի 31-ը դիտվել է 1953 թվականին, ամենատաքը` 2017 թվականին, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Ըստ գերատեսչության՝ 1953 թվականին դեկտեմբերի 31-ին նվազագույն ջերմաստիճանը հասել է -24.9 աստիճան, 2017 թվականին օդը տաքացել է մինչև + 14 աստիճան։
Ըստ կլիմայական նորմայի՝ օդի միջին ջերմաստիճանը դեկտեմբերի 31-ին −2.4 աստիճան է, ձյան ծածկույթի միջին բարձրությունը` 5 սմ:
Ամենացուրտ հունվարի 1-ը գրանցվել է 2007 թվականին, երբ նվազագույնը գրանցվել է −24.1 աստիճան, իսկ ամենատաքը՝ 2010 թվականին՝ +12.7 աստիճան։
Ամենաձնառատ Նոր տարին 1994-1995 թվականներին էր, երբ ձյան ծածկի բարձրությունը հասել է 20-24 սմ-ի: