«Իմ քայլը» հիմնադրամի անունից ուղարկված նամակին դրական արձագանքած, ՀՀ-ում գործող 86 ընկերությունների 50%-ից ավելին նույնիսկ 10 մլն չի փոխանցել, հայտարարել է հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը։
Նրա խոսքով՝ 473 խոշոր ընկերությունների նամակ է ուղարկել, որտեղ ներկայացրել է հիմնադրամի ծրագրերը և խնդրել դրանք հավանելու դեպքում ֆինանսապես աջակցել։
Հակոբյանը հավելել է, որ 10 մլն-ը նամակում նշել է «որպես կողմնորոշիչ գումար», որովհետև նամակն ուղղվում է խոշոր ընկերություններին և գուցե նրանք պատկերացնեն, որ իր ակնկալիքները շատ ավելի մեծ են։
«Նման նամակներ ուղարկվել են 473 խոշոր ընկերությունների, որոնցից 383-ը չեն արձագանքել և ոչ մի լումա չեն փոխանցել։ Պաշտոնապես ստացել ենք 4 մերժում՝ տարբեր հիմնավորումներով, և դրական արձագանք ստացել 86 ընկերությունից»,- ասել է նա և հավելել, որ 86 ընկերություն հիմնադրամին 1 մլն դրամից մինչև 10 մլն դրամ է փոխանցել։
Նոյեմբերի 1-ին վարչապետի տիկնոջ հրավիրած հաջողակ տղամարդ գործարարների բարեգործական ընթրիքին մասնակցել էր 62 գործարար, ինչի արդյունքում հավաքվել էր 62 մլն դրամ։ Հակոբյանի մասնակցությամբ բարեգործական առաջին ընթրիքը նվիրված էր Հայաստանի մարզերում սկսնակ կին ձեռներեցների աջակցությանը։ Միջոցառմանը մասնակցել էր 42 կին գործարար։
Մանրամասները՝ տեսանյութում։