Նախկին պատգամավոր Դավիթ Առուշանյանը հաստատվել է Շիրակի մարզպետի պաշտոնում։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության նիստում։
Մեկ այլ որոշմամբ՝ Մուշեղ Մուրադյանն ազատվել է Շիրակի մարզպետի պաշտոնից:
Մուրադյանը դեկտեմբերի 12-ի կառավարության նիստում հայտնել էր հրաժարականի դիմում ներկայացնելու մասին։ Նա Շիրակի մարզպետ էր նշանակվել 2023 թվականի հունվարի 26-ին։
Դեկտեմբերի 11-ին Առուշանյանը մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել։ Առուշանյանն ինքնաառաջադրվել և մասնակցել էր դեկտեմբերի 8–10–ն անցկացված Գյումրի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի նախնական ընտրություններին, որոնց արդյունքներով հաղթել էր Սարիկ Մինասյանը։ Առուշանյանը նախնական ընտրությունների արդյունքներով երկրորդն էր։
Դեկտեմբերի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզպետի պաշտոնում առաջադրել էր Առուշանյանի թեկնածությունը։