Հայազգի գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ դարձել է Ռուսաստանի գեղասահքի առաջնության հաղթող, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Օմսկում կայացած առաջնությունում Պետրոսյանը կարճ և ազատ ծրագրերի համար ստացել է ընդհանուր 262,92 միավոր։
Պետրոսյանը 17 տարեկան է, մարզվում է Էթերի Թութբերիձեի խմբում։ Նոյեմբերի 16-ին նա հաղթել էր Ռուսաստանի Գրան պրիի կանանց մենասահքի կարճ ծրագրում։ Փետրվարի 18-ին Պետրոսյանը Ռուսաստանի կանանց մենասահքի սպարտակիադայի չեմպիոն էր դարձել։ Նա 2023 թվականի դեկտեմբերին Չելյաբինսկում կայացած գեղասահքի Ռուսաստանի առաջնությունում ոսկե մեդալ էր նվաճել՝ կարճ և ազատ ծրագրերում վաստակելով 246,53 միավոր։ Պետրոսյանը 2022 թվականի Ռուսաստանի գեղասահքի առաջնության բրոնզե մեդալակիր է, 2021 թվականի պատանիների ազգային առաջնության արծաթե մրցանակակիր։ 2023 թվականի նոյեմբերին Ռուսաստանի Գրան պրիի ընդհանուր հաշվարկում նա գրավել էր առաջին տեղը։