Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում Բաքվից Գրոզնի ուղևորվող ադրբեջանական ինքնաթիռի ավիավթարից, նախնական տվյալներով, ողջ է մնացել 32 մարդ, որը վերջնական թիվ չէ, հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը։
«ՌԻԱ Նովոստին» հավելել է, որ ողջ մնացած ուղևորների թվում ՌԴ 10 քաղաքացի կա, որոնք Ակտաուի հիվանդանոցներում են։
Ռոսավիացիայի տվյալներով՝ թռչունների հետ ինքնաթիռի բախումից հետո հրամանատարը որոշել է գնալ Ակտաուի պահեստային օդանավակայան, որի ճանապարհին էլ վթարի է ենթարկվել։ Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության վերջին տվյալներով՝ ինքնաթիռում 69 մարդ, այդ թվում՝ անձնակազմի 5 անդամ էր։
Ինքնաթիռը վթարի էր ենթարկվել դեկտեմբերի 25-ին՝ Բաքվից Գրոզնի ուղևորվելիս։