Երևանում այրվել է 40-ամյա Քրիստինա Ա.-ին պատկանող BMW X5-ը, հայտնել է Shamshyan.com-ը։
Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 31-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Շիրազի փողոցի թիվ 52 տան բակում։ Կայքի տեղեկություններով՝ տուժածներ չկան։
Իրավապահները դիտավորյալ հրկիզման կասկածներ ունեն։ Դեպքից հետո ոստիկանության բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Քննչական կոմիտե՝ հետագա քննության համար։
Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում հրդեհ է բռնկվել
Հունվարի 5-ին՝ ժամը 08։00-ի սահմաններում, Տավուշի մարզի Աղավնավանք և Գեղարքունիքի մարզի Ձորավանք համայնքների մոտակա սարերում հրդեհ է բռնկվել, հայտնել են...